Monday, April 16, 2012

Իսկ եթե 2008-ը կրկնվի՞

Արդյոք Ռուսաստանը պահանջներ ունի Հայաստանից, օսական հակամարտության ժամանակ նրա «անգործության» կապակցությամբ: Նման պահանջներ կան, եւ դրանք բացառապես քաղաքական նշանակություն ունեն: Իրականության մեջ, դժվար թե Ռուսաստանը սպասում էր Հայաստանից քիչ թե շատ նշանակալի ռազմական-օպերատիվ օգնություն: Ներկայում Ռուսաստանը արծարծում է այդ հարցը, հատկապես Վրաստանին Հայաստանի կողմից «ցավակցելու» կապակցությամբ, որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ նրան որպես անվստահելի գործընկեր «իր տեղը ցույց տալու» միջոց: Ռուսները որոշել են, որ իրենք նման մանիպուլյացիաների մեծ իրավունքներ ունեն, «մեծ հաղթանակից» հետո: Ներկայում, երբ պատրանքները հօդս են ցնդել, ակնհայտ է դարձել, որ եթե Հայաստանն ունենար Վրաստանի մասնատման երաշխիքներ, Ռուսաստանի կողմից կմասնակցեր ռազմական գործողություններին, սակայն նման երաշխիքներ Հայաստանը չէր ստացել եւ այն ժամանակ չէր էլ կարող ստանալ: Երկրորդ անգամ, եթե նման գործողությունը կրկնվի, Հայաստանն անկասկած կմասնակցի դրան: Սակայն, Վրաստանի մասնատումը Հայաստանի շահերի համար չունի այս կամ այն երկարաժամկետ նշանակությունը, եթե դրա հետ մեկտեղ չի վերաձեւվելու ողջ Հարավային Կովկասը, երբ առաջին հերթին Ադրբեջանը կենթարկվի վերաձեւման: Իրանն, անկասկած, կպաշտպաներ Ռուսաստանին ու Հայաստանին, ինչը կհանգեցներ բավական սուր չգնաժամի եւ հնարավոր է՝ ռազմական բախումների: Սակայն, արդյոք պատերազմի մեջ կներգրավվեր Թուրքիան: Այս դեպքում ամեն ինչ կախված կլիներ նրանից, թե որքանով ԱՄՆ երաշխիքներ կստանար հարավկովկասյան ռազմական տրանզիտի եւ էներգետիկ միջանցքի անձեռնմելիության եւ անվտանգության մասով: Ինչպես նկատվեց ռուս-վրացական պատերազմից հետո, ԱՄՆ շատ շուտով Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր Կենտրոնական Ասիայի ուղղությամբ օդային միջանցքների օգտագործման մասին, քանի որ ամերիկացիներն ու բրիտանացիները համոզվեցին, որ Ռուսաստանը բավական կոռեկտ վերաբերվեց էներգետիկ հաղորդակցություններին եւ ռազմական օբյեկտներին, որոնցում շահագրգռված էր ԱՄՆ-ն: Տվյալ վերաձեւումից հետո, Հայաստանը Ռուսաստանի համար կդառնար անփոխարինելի գործընկեր, եւ շատ խնդիրներ կբացառվեին: Արդյոք Հայաստանը պատրաստ է տվյալ նախագծին: Թերեւս, լիովին պատրաստ է, խնդիրը էլիտաների պատրաստ լինելու մեջ է: Իգոր Մուրադյան

No comments: