Saturday, April 21, 2012

Իսրայելի արտգործնախարարն ապրիլի 23-ին կայցելի Ադրբեջան

Tert.am. 20-4-2012- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կայցելի Ադրբեջան: Նախարարը Բաքվում կլինի ապրիլի վերջին: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` այցի նպատակը կլինի ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների ամրապնդումը: Հավանաբար այցը տեղի կունենա ապրիլի 23-ին: Լիբերմանը կմասնակցի Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում Իսրայելի մշակույթի կենտրոնի բացման արարողությանը: Այս տարի նշվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:

No comments: