Saturday, April 21, 2012

Քայլերթ` նվիրված Ստամբուլում սպանված հայ զինզառայողի հիշատակին

Panorama.am. 20-4-2012- 2011-ի ապրիլի 24-ին սպանված թուրքական բանակի հայազգի
ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին նվիրված երթ կկազմակերպվի Ստամբուլում: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կայքը : Հայրարարության համաձայն` երթի մասնակիցները ապրիլի 21-ին ժամը 13։00 Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի մոտից կքայլեն դեպի Թաքսիմի հրապարակ: «Սևակին սպանողը դեռևս անպատիժ է, այնպես, ինչպես 1915թ, հային սպանողը այս երկրում չի պատժվում։ Պետական պաշտոնյաներն էլ հրապարակներում ֆաշիզմի ու խտրականության են դրդում»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ 2011թ ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը սգում էր 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայում սպանվեց հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըն: Պաշտոնական վարկածով` 25-ամյա Սևակ Շահինը մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում` հրազենից արձակված գնդակից

No comments: