Panorama.am. 18-4-2012- 2012-ի փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել էր Խոջալուի դեպքերի հիշատկմանը նվիրված բողոքի հանրահավաք, որի ժամանակ մասնակիցները վանկարկել էին ֆաշիստական բնույթի հայատյաց կարգախոսներ և ծածանել հակահայկական բովանդակությամբ պաստառներ:
Ստամբուլի դատախազությունը փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ և սկսել հետաքննություն` դրսևորված ռասիզմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Եվ ահա թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` իրավապահները վերոնշյալ հետաքննության շրջանակներում ձերբակալել են 9 հոգու, այդ թվում` իգական սեռի 2 ներկայացուցիչ:
Քրգործով անցնող այդ կասկածյալներն իրենց ցուցմունքներում նշել են, որ մասնակցել են ցույցին, որի ժամանակ էլ անհայտ անձինք պաստառներ էին բաժանում, իրենք էլ ուղղակի վերցրել ու թափահարել են դրանք: 24 ժամ կալանքի տակ պահվելուց հետո ձերբակալվածներն ազատ են արձակվել:Thursday, April 19, 2012
Թուրքիայում ռասիստները կալանքի տակ են պահվել ընդամենը 24 ժամ
Panorama.am. 18-4-2012- 2012-ի փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել էր Խոջալուի դեպքերի հիշատկմանը նվիրված բողոքի հանրահավաք, որի ժամանակ մասնակիցները վանկարկել էին ֆաշիստական բնույթի հայատյաց կարգախոսներ և ծածանել հակահայկական բովանդակությամբ պաստառներ:
Ստամբուլի դատախազությունը փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ և սկսել հետաքննություն` դրսևորված ռասիզմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Եվ ահա թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` իրավապահները վերոնշյալ հետաքննության շրջանակներում ձերբակալել են 9 հոգու, այդ թվում` իգական սեռի 2 ներկայացուցիչ:
Քրգործով անցնող այդ կասկածյալներն իրենց ցուցմունքներում նշել են, որ մասնակցել են ցույցին, որի ժամանակ էլ անհայտ անձինք պաստառներ էին բաժանում, իրենք էլ ուղղակի վերցրել ու թափահարել են դրանք: 24 ժամ կալանքի տակ պահվելուց հետո ձերբակալվածներն ազատ են արձակվել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment