«Լրագիր» 18-4-2012- Վերջին օրերին քաղաքական հեռուստաբանավեճերի թեման դարձավ բավական ցավոտ, առաջին հերթին հենց իշխանության համար, որը լուրջ դիսկոմֆորտ է զգում այս հարցին անդրադառնալիս: Ի վերջո, ինչո՞ւ է այդպես: Իշխանությունը, որը լուրջ ինտելեկտուալ ռեսուրսներ ունի իր ներսում, առաջին դեմքերի մակարդակով կարողություն չի գտնում վստահաբար ընդունելու բանավեճերի հրավերները, բացառությամբ մի քանի դեպքերի:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում բազային փոփոխություններից մեկը իշխանության գործելաոճի փոփոխությունն էր: Ավելի շուտ նախագահի գործելաոճի կամ այդ գործելաոճի ներկայացման ձևը սկսեց փոխվել՝ կտրուկ տարբերվելով թե նախորդ նախագահների, թե հենց Սերժ Սարգսյանի առաջին երկու տարիների գործունեությունից: Բաց, թափանցիկ քաղաքականության կուրսի առաջին հանգրվանը ընտրություններն են՝ սկզբից խորհրդարանական, հետո նախագահական: Ու հենց ընտրությունների ընթացքում կարելի կլինի բացահայտել՝ արդյոք այս բաց ու թափանցիկ քաղաքականությունը ընդամենը իմիտիացիա է, թե իրականություն դառնալու շանսեր ունի:
Սերժ Սարգսյանին բաց ու թափանցիկ, ակտիվ նախագահ ներկայացնելու գործում մեծ դեր ունի մեդիադաշտը: Հեռուստատեսությունը գրեթե ամբողջովին, և տպագիր ու համացանցային մամուլը մասամբ արագ որսում էին նախագահի բոլոր քայլերն ու մեսիջները: Նախագահը մեդիա դաշտի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էր, ընդ որում բոլոր մակարդակներով՝ վերլուծական, ուղղակի լրատվական, միջազգային և այլն: Ընդ որում, մեդիան չի սահմանափակվում միայն մամուլով ու հեռուստատեսությամբ. վերջին տարվա ընթացքում ընդհանրապես, իսկ վերջին օրերին մանավորապես կարող ենք ականատես լինել, թե ինչպես է նախագահը ներկայանում մեդիայի այլ դաշտերում, թե ինչպիսին են նախագահի տաղավարները ելույթների ժամանակ, ինչպիսին են նրա լուսանկարները, և ամենակարևորը՝ ինչպիսին են նրա տեքստերը: Ամեն դեպքում, բացի կոնկրետ վերահսկողական թելադրանքից, մեդիաները նախագահի վրա կենտրոնանալու ևս մեկ պատճառ ունեն՝ նախագահը սկսել է հանդես գալ այլ ու անսպասելի տեքստերով: Մասնավորապես, արդիականացման մասին նրա մի շարք ելույթներն անընդհատ էին դառնում քննարկման նյութ: Եվ այս ամենի հիմնական մեխը այն էր, որ նախագահը մեդիաների օգնությամբ փորձում է բացել իշխանության փակ համակարգը: Ընդ որում, այս ամենը դաշտի մակարդակով այնքան գրագետ էր արվում, որ հնարավոր լավատեսության դեպքում կարելի է կարծել, որ ասենք Սերժ Սարգսյանն իրոք կամ հավատացել և փոխվել է, կամ էլ փորձում է հավատալ, որ փոխվի:
Այս քաղաքականությունը, որը տանում էին իշխանության տեխնոլոգները, կարծես տապալման առաջ է: Ընդ որում, խնդիրն այստեղ այն է, որ նախագահը կանգնում է ինքն իր սկսած խաղում պարտվելու խնդրի առաջ: Բաց, թափանցիկ, ակտիվ, առարկայական իրավիճակներում հայտնվող ու լուսաբանվող նախագահը, արդեն նաև նրա թիմը փաստորեն այդպես էլ միակարծիք չեն հեռուստաբանավեճի խնդրում: Նրանք դեռևս տատանվում են որոշում կայացնելուց, կամ էլ փորձում են ընդդիմությանը այնպիսի տարբերակներ առաջարկել, որոնք իրատեսական չեն: Ասենք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որ նա կբանավիճի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հստակ փաստում էր, որ չնայած մեդիադաշտի նման վերահսկողությանը, իշխանությունը խնդիրներ ունի հենց այդ նույն մեդիադաշտում:
Ի վերջո, ինչն է կաշկանդում իշխանությանը: Բանավեճը կամ այդ դեպքում կենդանի երկխոսությունն ըստ էության միտում ունի մեթոդական լուրջ մարտահրավերի, որը կարող է իշխանության հիմնական ստրատեգիաներին սպառնալ: Բանավեճը կարող է քանդել ինֆորմացիայի միագիծ հաղորդումը, մի բան, որի վրա կառուցված է իշխանության գաղափարը Հայաստանում ընդհանրապես, իսկ ՀՀԿ-ն մասնավորապես: Այսինքն կարող են տրվել հարցեր, որոնք անսպասելի են, անընդունելի միագիծ հաղորդակցման համար, հարցեր, որոնց պատասխանները նախօրոք չեն լինի: Խնդիրն այն չէ, որ այդ միագիծ հաղորդումը լավն է, թե ոչ: Հնարավոր է այն կառուցված լինի տեխնոլոգիաների ու քաղաքագիտական մտքի վերջին շնչով: Բայց միագիծ հաղորդակցությունն ինքնին չի կարող բաց ու թափանցիկ քաղաքականություն նշանակել: Բանավեճը կամ դիալոգը, ընդհակառակը, քանդում է անպատասխան զրույցի (Ժան Բոդրիյար) մեխանիզմը: Իշխանության արխայիկ գործելակերպը, որը կառուցված է միֆականացման հիմքերով, ըստ էության կարող է տապալվել, երբ միֆականացված հիմնական կերպարները՝ նախագահ, նախագահի թիմակիցներ, հայտնվեն «կենդանի զորւյցի» մեջ:
Նման պայմաններում լուրջ խնդիր է ծագում, թե իշխանության, թե ընդդիմության համար: Ընդդիմությունը, հատկապես ՀԱԿ-ը կարծես թե գտել է իշխանության ամենաթույլ կետը: Ընդդիմադիր ուժերը խնդիր ունեն հնարավորինս ամբողջացնել ու հիմնավորել բանավեճի գաղափարն ընդհանրապես: Հենց այստեղ է, որ ընդդիմությունը կկարողանա հաղթել իշխանությանը: Ընդ որում, հենց նախագահի սկսած մեծ մեդիա խաղում: Նախագահը այս կարճ ընթացքում դժվար թե հրաժարվի իր մեդիա քաղաքականությունից, քանի որ նրա հեղինակության որոշակի աճը հենց մեդիայի վրա է կառուցվում: Ուստի նախագահի նախընտրած խաղի կանոններում նրան ու նրա թիմակիցներին բանավեճի ինտենսիվ հրավերներ անելը շանս է հենց իշխանության դաշտում իշխանությանը հաղթելու: Սա նախ շանս է տալիս ընդդիմությանը դիալոգի մեջ մտնել իշխանության հետ: Հետո նաև հնարավորություն է ընձեռում տեսնել, թե ինտելեկտուալ ինչպիսի մակարդակների վրա են իշխանության ու ընդդիմության առաջին դեմքերը: Վերջիվերջո, պարզ կդառնա, արդյոք այս մեդիաքաղաքականությունն ընդամենը լավ մշակված «պլան» է երկու ընտրությունների համար, թե իշխանության նոր քաղաքականության հիմք:
Բանավեճի թեման, որքանով էլ որ արդեն քննարկվի քաղաքական շոուի համատեքստում, ինչքան էլ որ անլուրջ լինի դրա հանդեպ վերաբերունքը, ամեն դեպքում արդեն մետաֆորիկ է դառոնում: Եթե նախագահի թիմը դուրս չգա բանավեճի, արդեն պարզ կդառնա, որ ոչ մի թափանցիկ ու բաց քաղաքականության մասին խոսք գնալ չի կարող, քանի որ այն հաղորդակցության լեզուն, որով նախագահը հասարակությանն է ներկայանում, միագիծ է, հիերարխիկ:
Այս պարագայում, ընդդիմության ճակատի հիմնական ստրատեգիան քաղաքական որակի փոփոխության առումով անընդհատ բանավեճերի վրա պնդելն ու բանավեճերի դուրս գալն է: Այստեղ մի քանի հարցեր են լուծվում. նախ իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքակիրթ բանավեճի ֆորմատում են հայտնվում: Հետո, իշխանության ստեղծած ինֆորմացիոն պատնեշն ըստ էության կոտրվում է՝ հաղորդակցության լեզուն տեղափոխելով «հավասարների» մակարդակ: Ընդդիմությունը շանս է ստանալու կոնկրետ հարվածներ հասցնելու իշխանության ամենաթույլ տեղերին, այդպիսով ավելի սրելով մրցակցությունը:
Լեւոն ՄարգարյանThursday, April 19, 2012
Սերժ Սարգսյանը պարտվում է իր խաղում

Լեւոն Մարգարյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment