Thursday, April 19, 2012

Բաքուն հիստերիա է բարձրացրել ARTE հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով

Tert.am. 18-4-2012- Ադրբեջանը հերթական հիստերիան է բարձրացրել այն բանից հետո, երբ Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաընկերությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես հայկական տարածք: «Դա միանշանակ բացասաբար կազդի հեռուստաընկերության հեղինակության վրա: Կասկածի տակ է առնվում նաև հեռուստաընկերության չեզոքությունը` տարածաշրջանում առկա հակամարտության հարցում»,- 1news.az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը: Ադրբեջանական կողմի տեսակետը երկրի արտգործնախարարությունը ներկայացրել է նաև Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններին: Գերմանիայի դեսպանատունը հայտնել է, որ հեռուստաընկերությունը չի ներկայացրել երկրի պաշտոնական տեսակետը: Իսկ Ֆրանսիայի դեսպանատունն առհասարակ չի արձագանքել միջադեպին: Հիշեցնենք, որ նախօրեին հեռուստաընկերության եթերում ցուցադրվել էր մի հաղորդում, որտեղհ եղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ստալինը բռանկցել է Ադրբեջանին 1921թ.-ին: «1923թ.-ին այն դարձել է ինքնավար մարզ, որտեղ բնակչության 94 %-ը հայեր էին: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան, անկախության ձգտեց նաև Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն շրջափակմամբ արձագանքեց և փորձեց ռազմական միջոցներով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը»,- ասվել էր հաղորդման մեջ:

No comments: