Thursday, April 19, 2012

Եվրախորհրդարանը Հայաստանի և Ադրբեջանի մասին երկու բանաձև է ընդունել

Tert.am. 18-4-2012- Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձև է ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ մյուսը ԵՄ-ի և Հայաստանոի ու Ադրբեջանի միջև ասոցացման մասին համաձայնագրերի իրականացմանը: «ԵՄ-ի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ասոցացման համաձայնագրերը պետք է իրենց լուման ներդնեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարևանության քաղաքականության լիարժեք զարգացմանը»,- նշված է Եվրախորհրդարանի կայքում: ԵԽ անդամների համոզմամբ` այդ բանաձևերը պետք է բարելավեն մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման մակարդակը` երկու երկրներում: Բանաձևերին կողմ է քվեարկել 520, դեմ 32, իսկ ձեռնպահ 24 պատգամավոր: Քննարկումները տեղի էին ունեցել երեկ:

No comments: