Thursday, April 19, 2012

ԵԱՀԿ-ի առաջիկա նախագահ Ուկրաինան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է, որպես 2013 թվականին ԵԱՀԿ-ի նախագահ, առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգտայ Ասադովի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինան ներկայումս նախապատրաստվում է 2013 թվականին ԵԱՀԿ-ի նախագահության ստանձնմանը. «Մենք մտադիր ենք առավելագույն ջանքեր գործադրել, անել հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի ֆորմալ դիրքերից առաջ տանենք բանակցային գործընթացը: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, որոնք զբաղվում են այդ խնդրի կարգավորմամբ, առաջնային պլան են մղել իրենց քաղաքական կամպանիաները: Հասկանալի է, որ պետք է ջանքերն ու ուշադրությունը կենտրոնացնել այս ուղղությամբ»:

No comments: