կատարել են հայերը, եղել է Աստվածաշնչի թարգմանությունը, առաջին բառերը, որ գրվել են հայերեն, Սողոմոնի գրքի մեկնաբանությունն է ` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: Մատենադարանի հարակից տարածքում Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսի հանձնման ու ստանձնման արարողության ժամանակ հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաշևը: Նա ընդգծեց, որ Երևանի կողմից ներկայացված մշակութային ծրագիրը վստահության է արժանացել, ապա շնորհավորեց Երևանին` տիտղոսի ստանձնման առիթով: Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն ասաց, որ պետական հանձնաժողովը նախաձեռնել է ավելի քան 1000 միջոցառում ինչպես Երևանում, այնպես էլ հայաստանյան քաղաքներում, աշխարհի հեղինակավոր թանգարաններում, գրադարաններում, պատվո հյուրի կարգավիճակով մասնակցում է բոլոր միջազգային գրքի փառատոներին: «Մենք խոշոր կտավով ու լիարժեք ներկայացնում ենք հայկական մշակույթը, հարուստ ժառանգությունը ողջ աշխարհին»,- ընդգծեց նա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36 –րդ գլխավոր կոնեֆրանսի նախագահ Կատալին Բոջիարդն էլ շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, քաղաքային իշխանությանը` հետաքիքր ու դինամիկ կազմելու ու ներկայացնելու համար: «Երևանն ընտրվեց համաշխարհային գրքի մայրաքաղաք, որը ներկայացրել էր բազմատեսակ միջոցառումների մի ծրագիր, որում ընդգրկված բոլոր միջոցառումների գաղափարական հիմքը գիրքն է, ընթերցողը, գիտելիքը»,- ասաց նա` ապա խոստացավ արգենտինական տանգոյից հետո բոլորին կփորձի ուսանել քոչարի: Նկատենք, որ Երևանին այս տիտղոսը փոխանցելու է Գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք Բուենոս-Այրեսը:
Monday, April 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment