Panorama.am.16-4-2012- Արցախյան պատերազմի զինադադարից անցել է 16 տարի, բայց մեր կյանքում փոփոխություն չկա: Այդ մասին Աշտարակում նախօրեին երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Մեր շուրջը համատարած աղքատություն, համատարած անգործություն կա: Մարդիկ աշխատանքի պատճառով թողնում են իրենց հայրենիքն ու հեռանում: Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետև բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետև աշխատանքի խնդիր ունի և աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, և ժողովուրդը ոտքի կանգնի»,- հավելել է Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով, իշխանությունները չարչիությունն են զարգացրել երկրում, քանի որ նրանց նպատակը եղել է հարուստ դասակարգը կազմավորել գերհարուստ դասակարգի:
«Ամեն ինչ արել են, սպասարկել են, օգնական են եղել, որ այդ իրենց շրջանակի հարուստ, դրամատեր շերտը ձևավորվի: Արդյունքում` մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի` առավելագույն չափը կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդը ապրում է համատարած աղքատության պայմաններում»,- նշել է Հրանտ Մարգարյանը ու նկատել, որ հենց այդ պատճառով էլ ժողովուրդը լքում է երկիրը, հեռանում:
Հրանտ Մարգարյանը իր ելույթում մատնանշել է այն տարբերությունը, որը գոյություն ունի դաշտում առկա քաղաքական ուժերի և Դաշնակցության միջև: ՀՅԴ-ն, ըստ նրա ասում է` իշխանությունները նրա համար են, որ աղքատին վեր բարձրացնեն, որ անգործին գործ տրամադրեն, անտունին բնակարան տրամադրեն: «Կա ընդհանուր մոտեցման տարբերություն, և այդ մոտեցման տարբերությունը հրապարակ եկող բոլոր քաղաքական ուժերի և Դաշնակցության միջև է: Եթե Դաշնակցությանը չեք քվեարկելու, ապա ում էլ քվեարկեք` նույնն է արդյունքը: Որովհետև նրանք նույն արժեքային համակարգն ունեն` բոլորն էլ ազատ շուկայի վրա են դրել իրենց հույսը»,- հայտարարել է Դաշնակցականը:
Հրանտ Մարգարյանն, ի դեպ, Հ. Յ. Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէ: Աշտարակում, ինչպես մյուս շրջաններում Դաշնակցության քարոզչության ժամանակ, հնչել է երգ-երաժշտություն, ելույթ են ունեցել դաշնակցական մյուս գործիչները:Monday, April 16, 2012
Հրանտ Մարգարյան. Եթե Դաշնակցությանը չեք քվեարկելու, ապա ում էլ քվեարկեք` նույնն է արդյունքը
Panorama.am.16-4-2012- Արցախյան պատերազմի զինադադարից անցել է 16 տարի, բայց մեր կյանքում փոփոխություն չկա: Այդ մասին Աշտարակում նախօրեին երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Մեր շուրջը համատարած աղքատություն, համատարած անգործություն կա: Մարդիկ աշխատանքի պատճառով թողնում են իրենց հայրենիքն ու հեռանում: Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետև բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետև աշխատանքի խնդիր ունի և աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, և ժողովուրդը ոտքի կանգնի»,- հավելել է Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով, իշխանությունները չարչիությունն են զարգացրել երկրում, քանի որ նրանց նպատակը եղել է հարուստ դասակարգը կազմավորել գերհարուստ դասակարգի:
«Ամեն ինչ արել են, սպասարկել են, օգնական են եղել, որ այդ իրենց շրջանակի հարուստ, դրամատեր շերտը ձևավորվի: Արդյունքում` մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի` առավելագույն չափը կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդը ապրում է համատարած աղքատության պայմաններում»,- նշել է Հրանտ Մարգարյանը ու նկատել, որ հենց այդ պատճառով էլ ժողովուրդը լքում է երկիրը, հեռանում:
Հրանտ Մարգարյանը իր ելույթում մատնանշել է այն տարբերությունը, որը գոյություն ունի դաշտում առկա քաղաքական ուժերի և Դաշնակցության միջև: ՀՅԴ-ն, ըստ նրա ասում է` իշխանությունները նրա համար են, որ աղքատին վեր բարձրացնեն, որ անգործին գործ տրամադրեն, անտունին բնակարան տրամադրեն: «Կա ընդհանուր մոտեցման տարբերություն, և այդ մոտեցման տարբերությունը հրապարակ եկող բոլոր քաղաքական ուժերի և Դաշնակցության միջև է: Եթե Դաշնակցությանը չեք քվեարկելու, ապա ում էլ քվեարկեք` նույնն է արդյունքը: Որովհետև նրանք նույն արժեքային համակարգն ունեն` բոլորն էլ ազատ շուկայի վրա են դրել իրենց հույսը»,- հայտարարել է Դաշնակցականը:
Հրանտ Մարգարյանն, ի դեպ, Հ. Յ. Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէ: Աշտարակում, ինչպես մյուս շրջաններում Դաշնակցության քարոզչության ժամանակ, հնչել է երգ-երաժշտություն, ելույթ են ունեցել դաշնակցական մյուս գործիչները:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment