Monday, April 16, 2012

Իսրայելի գյուղատնտեսության նախարարը հարգաքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Nes.am. 16-4-2012- Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օրիթ Նոքեդն ապրիլի 15-ին մեկնել է Հարավային Կովկաս: Երկու օր նա կանցկացնի Երեւանում: Հայաստան այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարների հստակեցումն է, հայ գործընկեր Սերգո Կարապետյանի հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորության քննարկումը: Այցի ընթացքում Նոքեդը նախատեսել է նաեւ հանդիպումներ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Իսրայելցի նախարարը կայցելի Երեւանի կոնյակի գործարանը, պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կծանոթանա հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի նմուշներին: Այնուհետեւ Նոքեդը կուղեւորվի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է IzRus պորտալը, նա մի շարք հանդիպումներ կունենա Միացյալ ազգերի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ադրբեջանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են Իսրայելի հետ համագործակցությամբ: Մինչեւ ամսվ ավերջ Հարավային Կովկաս կժամանի նաեւ Իսրայելի գերագույն ղեկավարության անդամներից մեկը: Նրան կուղեկցեն մի շարք պաշտոնյաներ: Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով IzRus պորտալն առայժմ չի հրապարակում այցի մանրամասները:

No comments: