«Լրագիր» 19-4-2012- “Ժառանգություն” կուսակցության նախընտրական հանդիպումը ապրիլի 18-ին կապանցիների հետ քաղաքի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում կայացավ առանց քաղաքապետարանի թույլտվության: Իրականում դրա կարիքն էլ չկար, քանի որ հանդիպման մասնակիցների թիվը չգերազանցեց 100-ը, ինչը պահանջում է օրենքը:
“Նկատի ունենալով այն վախի մթնոլորտը, որ կա Սյունիքում, մենք այդպես էլ գիտեինք: Նժդեհի ազատագրած, պահած Լեռնահայաստանում, որ պետք է մարդիկ, հզոր լինեն, ուժեղ լինեն, ամուր լինեն, չվախենան ոչ մեկից, այստեղ մարդիկ վախենում են: Մարդիկ վախենում են ազատ արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումները”, - ասաց կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով հանդիպումներ են ունեցել մարզի ողջ տարածքում, որոնց ժամանակ ասել են իրենց խոսքը, սակայն մարդիկ դա լսել են իրենց տան պատուհաններից, կամ պատերի տակ թաքնված: Մարզի ընտրողների հետ “Ժառանգություն” կուսակցության հանդիպումների ձեւաչափը հիմնականում եղել է բակային բնույթի, իրենց խոսքով` շուկաներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, փողոցներում, բակերում:
“Այս հպարտ մարզը, դարպասը, հայրենիքը, որ կոչվում է Սյունյաց աշխարհ, որը թույլ չի տվել դարերի ընթացքում, որ թշնամին մտնի հարազատ հող, այսօր ինչ-որ տեղ խնդիր ունի հաղթահարելու սեփական երկրում, սեփական հողի վրա իր վախը, իր տարակույսը… Ժառանգությունը գալու է մայիսի 6-ին եւ 7-ին ձեզ ասելու, որ քաղաքացու իրավունքը, ազատությունը, անվախությունը, անկախությունը սեփական քաղաքում եւ սեփական երկրում գերագույն արժեք է: Ինչ օգուտ ազատագրված Հայաստան, կամ Արցախ, եթե հայ մարդը, Հայաստանի քաղաքացին սեփական երկրում ազատ չէ եւ այդ արժեքը, Նժդեհը վկա, մենք բերելու ենք”, - հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գոհար Իսախանյան, ԿապանThursday, April 19, 2012
Հպարտ Լեռնահայաստանում ընտրողը վախեցած է

Գոհար Իսախանյան, Կապան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment