Monday, April 23, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանը հերքել է ընտրատեղամասերի հարցում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին լուրերը

Հանրապետական կուսակցության հետ «Ժառանգության» համագործակցության մասին լուրերը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է հերթական «հերյուրանքը, կեղծիքն ու սուտը»: «Դա մատնում է որոշ մարդկանց մտահոգությունը և իրականության անհաղորդակից լինելը, որ «Ժառանգությունն» այս անգամ գալիս է նոր մեծամասնություն կազմելու համար», -«Առավոտ»-ին ասել է «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Րաֆֆի Հովհաննիսյանը: Օրերս լուր էր տարածվել, թե շուրջ 50 ընտրատարածքային ընտրական տեղամասերի հանձնաժողովներում «Ժառանգություն»-ը իր տեղերը տվել է Հանրապետական կուսակցությանը: Անդրադառնալով այդ հարցին, Հովհաննիսյանը վստահեցրել է, որ 50 տեղամասային հանձնաժողովների հարցում առաջացած խնդիրները միայն համակարգաչային վրիպակ են եղել ու ընդգծել է, որ այդ հարցում էլ ՀՀԿ-ի հետ իրենք չեն պատրաստվում համագործակցել: «Վրիպակից այն կողմ, նրանք, որոնք պնդում են որևէ պայմանավորվածության մասին, պահանջում եմ փաստերով ու ապացույցներով խոսեն, որովհետև հետայսու յուրաքանչյուրը պատասխան է տալու թե ժողովրդի, թե օրենքի առջև… Նրանք, որոնք խոսում են դիտավորյալ պայմանավորվածությունների մասին , հավանաբար այլ բան, սեփական հետաքրքրություններց ելնելով, քան ուրիշի հետ գործարքի մեջ մտնելը, չեն կարող պատկերացնել: Ամեն մեկը իր հայելու ու կենսափորձի համապատասխան է մեղադրական անում, բոլորին ներել եմ», -հավելել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «Ժառանգության»-ը քննադատում են, որովհետև «որոշ մարդիկ անակնկալի են եկել «Ժառանգության» հետևողական, հաջողակ ընտրարաշավից»:

No comments: