Monday, April 23, 2012

Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի ռմբակոծել Իրանը. Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ

Tert.am. 22-4-2012- Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լայտենանտ Բենի Գանցը
տեղական «Յեդիոտ ախրոնոտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ համապատասխան հրամանի դեպքում Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի գրոհել Իրանի միջուկային օբյեկտները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Կարծում ենք, որ Իրանը ունենալով միջուկային զենք, դարձել է վտանգավոր պետություն: Թե միջազգային հանրությունը, թե Իսրայելը պետք է դադարեցնեն դա»,- ասել է Հանցը: Հանցը հավելել է, որ իր խոսքերը շուտափույթ ռազմական գործողություններ չեն ենթադրում, սակայն անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են գրոհել ցանկացած ժամանակ:

No comments: