Monday, April 9, 2012

Թուրքիայում Սբ. Զատիկի օրը հոգևորական է ծեծի ենթարկվել

Tert.am. 9-4-2012- Թուրքիայում Սբ. Հարության տոնի օրը բողոքական եկեղեցու երեց Սեմիր Սերքեքը ծեծի է ենթարկվել. տեղեկացնում է «Ակօս»-ը: Բողոքական եկեղեցիների միության գլխավոր քարտուղար Ումիթ Շահինը twitter-ի իր հաշվում գրել է. «Երեկ երեկոյան 4 երիտասարդ պահանջել են, որ նա մուսուլման դառնա, հակառակ դեպքում սպառնացել են «սատկացնել» հոգևորականին: Դրանից հետո նրան ծեծի են ենթարկել և դիմել փախուստի: Այժմ Սեմիր Սերքեքը ցավեր ունի, բայց վիճակը լավ է: Մոտակա տեսախցիկները ֆիքսել են հանցագործներից երկուսի դեմքերը, հուսով եմ նրանք կբռնվեն»:

No comments: