Monday, April 9, 2012

Աշխարհի ճնշումները չեն ազդի Իրանի վրա. Ահմադինեժադ

1in.am. 9-4-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի օրն ասել է, որ Իրանը շարունակելու է իր միջուկային ծրագիրը, եթե անգամ ողջ աշխարհը դրա դեմ դուրս գա: Այս մասին հաղորդել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը: The Jerusalem post-ը տեղեկացնում է, որ Ահմադինեժադը ելույթ է ունեցել երկրի «Միջուկային տեխնոլոգիայի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ: Ահմադինեժադն ասել է, որ Իրանը կպաշտպանի իր արժանապատվությունը և ծնկի չի գա թշնամու առաջ: Նա նաև ավելացրել է՝ թշնամին չպետք է կարծի, թե գիտնականներին սպանելով՝ կարող է կասեցնել միջուկային ծրագիրը:

No comments: