Monday, April 9, 2012

Բուշեհրի ատոմակայանն իր ողջ հզորությամբ սկսելու է գործել ամռան սկզբին

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` Բուշեհրի ատոմակայանն իր ողջ հզորությամբ (1000 Մեգավատտ) գործելու է ամռան սկզբին: Այս մասին հայտարարել է ատոմակայանի գործադիր տնօրեն Մահմուդ Ջաֆարին: Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ Բուշեհրի ատոմակայանն աշխատում է իր ողջ հզորության 75 տոկոսով (720-730 Մեգավատտ/ժամ). «Ատոմակայանը կառուցվել է ամբողջությամբ, սակայն ողջ հզորությամբ գործելու համար անհրաժեշտ են հավելյալ փորձարկումներ: Ռուս փորձագետների կողմից Բուշեհրի ատոմակայանում փորձարկումների ավարտից հետո ատոմակայանի վերահսկողությունը կհայտնվի մեր մասնագետների ձեռքում»: Հիշեցնենք, որ ռուս մասնագետների կառուցած Բուշեհրի ատոմակայանը շահագործման է հանձնվել 2011 թվականի սեպտեմբերի 12-ին՝ գործելով իր ողջ հզորության 40 տոկոսով:

No comments: