Monday, April 9, 2012

Հայաստանը պատրաստվում է Իրանից նավթամթերք ներմուծել

1in.am. 8-4-2012- Նավթամթերքի բաշխման իրանական ազգային ընկերության ղեկավարի հաղորդմամբ` Հայաստանը հետաքրքրված է Իրանից նավթամթերք ներմուծելով: Ջալիլ Սալարին Mehr լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վրաստանից նավթամթերք ներմուծելը տնտեսապես արդարացված չէ Հայաստանի համար, և այդ պատճառով Հայաստանը ցանկանում է նավթամթերք ներմուծել Իրանից: Իրանի մանավոր սեկտորը նավթամթրեքի սկզբնական փոխանցումները կկատարի ճանապարհային փոխադրումների եղանակով: Հիշեցնենք, որ փետրվարին Իրանն ու Հայաստանը կնքել էին համաձայանգիր, որի հիման վրա Իրանը բեզնին ու նավթամթերք կարտահանի Հայաստան: NIORDC-ը հայտնել է, որ Իրաքը, Հայաստանը, Աֆղանստանը և Պակիստանը ներկայումս ներմուծում են կամ պատրաստվում են Իրանից բենզին ներմուծել:

No comments: