Monday, April 9, 2012

Օբաման չի արտասանի Ցեղասպանություն բառեզրը. թուրքական մամուլ

HayNews.am. 8-4-2012- Թուրքական լրատվամիջոցները հավատացած են, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանելու «ցեղասպանություն» բառեզրն ապրիլի 24-ի իր ուղերձում: «Հաբերթյուրք» պարբերականը, հղում կատարելով իր ամերիկյան և թուրքական դիվանագիտական աղբյուրներին, նշում է, թե «99,9 տոկոսով Օբաման չի արտասանելու «այդ» բառը»: Նշվում է, որ թուրքական կողմն ԱՄՆ-ին հորդորել է զերծ մնալ Հայոց ցեղասպանություն արտահայտությունն ասելուց` պատճառաբանելով, որ այդ ամենը կվնասի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հավելենք, որ Օբաման, հակառակ իր խոստմանը, ապրիլիքսանչորսյան իր ուղերձներում Հայոց ցեղասպանության բառեզրի փոխարեն օգտագործել է Մեծ Եղեռն արտահայտությունը:

No comments: