Saturday, April 14, 2012

Այսօր Ստամբուլում տեղի են ունենալու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» բանակցությունները

Այսօր Ստամբուլում մեկնարկելու է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» բանակցությունները: Դա Թուրքիայի երրորդ փորձն է՝ տվյալ հարցում միջնորդությամբ հանդես գալու համար: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2011 թվականի հունվարին, Ստամբուլում: Սակայն այն ավարտվեց անարդյունք: Ստամբուլյան բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Բանակցությունները վարելու նպատակով Ստամբուլ են ժամանել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու Իրանի Ազգային անավտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, որոնք հանդիպումներ են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ստամբուլ մեկնելուց առաջ Ջալիլին հայտարարել էր, որ «Վեցյակի» հետ բանակցություններում Իրանը հանդես է գալու նոր առաջարկներով: Հիշեցնենք, որ «Վեցյակը» 2003 թվականից սկսած՝ ԱԷՄԳ-ի հետ մեկտեղ փորձում է հասնել Իրանում ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը։ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցություններն ընդհատվել են 2009 թվականին, երբ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհուրդը Իրանին դատապարտեց ուրանի հարստացման երկրորդ գործարան կառուցելու համար։

No comments: