Sunday, April 22, 2012

Եվրամիությունը հնարավոր է վերանայի իրանական նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի մասին որոշումը

Panorama.am. 21-4-2012- Եվրամիությունը հնարավոր է վերանայի իրանական նավթի նկատմամբ
սահմանած էմբարգոյի մասին ընդունված որոշումը: Այդ մասին հաղորդում է իրանական “ՄԵՀՐ” լրատվական գործակալությունը: Համաձայն տեղեկատվության՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առաջացած ծանր տնտեսական պայմանների պատճառով հնարավոր է, որ իրանական նավթի նկատմամբ սահմանված էմբարգոյի մասին որոշումը վերանայվի: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները որոշում կայացրեցին իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012 թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը: Նկատենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իրանը, ի պատասխան ԵՄ գործողությունների, դադարեցրել է նավթի առաքումը Գերմանիա, Հունաստան և Իսպանիա: Հավելենք, որ օրերս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցներին, հայտարարել էր, որ Իրանն այնքան պաշարներ ունի, որ երեք տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կկառավարվի:

No comments: