առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Նորք–Մարաշ վարչական շրջանում էր: Նա նշեց, որ թեև կուսակցությունը հրաժարվել է ընդդիմության 4 ուժերի կողմից ստորագրված միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելուց, սակայն ստեղծել է համագործակցության բաց դաշտ. «Միասնական շտաբի մասին ստեղծման փաստաթղթում պետք է նշված լինի, թե որ դեպքում մենք իրար շնորհավորում ենք և որ դեպքում է, որ ասում ենք «ներողություն, բայց ընտրությունները չեն կայացել»: Սակայն այդ դրույթը բացակայում է այստեղ: Կա իրական փաստաթուղթ՝ Սահմանադրություն, մնացածը սպասարկող քաղաքական հուշագրեր են: Բայց մենք պետք է առաջին անգամ անցկացնենք մեր օրենքներին համապատասխան ընտրություն»: «Ժառանգության» առաջնորդը մանրամասնեց նաև, թե միասնական շտաբի փաստաթուղթն ինչու չի գոհացնում կուսակցությանը. «Մենք առաջարկել ենք որ այդ փաստաթուղթը լինի սոլիդ, ամբողջական: Մենք առաջարկում ենք պատասխանատվության նշաձողի բարձրացում: Մենք ասել ենք, որ մենք բաց ենք և շփվում ենք բոլոր ուժերի հետ, իրավապահ մարմիններին զեկույցներ ուղարկելուն զուգահեռ, մենք այդ պատճենները կուղարկենք նաև մյուս երեք ընդդիմադիր ուժերի շտաբերին: Դրա համար պահանջել են՝ 4 ուժերի համամասնական ցուցակի առաջին ինն առաջնորդները ստորագրեն դրա տակ կամ նվազագույնը 4-ը: Դա տեղի չունեցավ, և դրա համար մենք առաջարկել ենք այլընտրանքային տարբերակ և համագործակցության դաշտը բաց ենք պահում»: Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց նաև, թե խեղաթյուրվել է կոալիցիա կազմելու իր պատրաստակամության մասին խոսքերը. «Ես ասել եմ, որ եթե լինեն ազատ ու արդար ընտրություններ, եթե ընտրությունների արդյունքները արտացոլեն իրական պատկերը, ապա մենք չենք բացառում կոալիցիայի կազմումը ժողովրդի կողմից ընտրված ուժերի հետ»։
Sunday, April 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment