News.am. 18-4-2012- Բուլղարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունից` միջոցների անբավարարության պատճառով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, շինարարությունը գնահատվել է 14 մլն եվրո, ինչը չորս անգամ գերազանցում է նախնական հաշվարկները: Բացի այդ, հաշվի չի առնվում օբյեկտի պահպանումը` այն շահագործման հանձնվելուց հետո: Այդ գաղափարին դեմ են նաեւ բնապահպանները, քանի որ այն պետք է հատուկ պահպանվող գոտիներում կառուցվեր:
Պաշտոնապես պատը կոչված էր լինելու պաշտպանել Բուլղարիայի տարածքը դաբաղով հիվանդ կենդանիներից, որոնք սահմանն անցնում են թուրքական կողմից: Սակայն Անկարան Բուլղարիային մեղադրել էր անօրինական միգրանտների դեմ բարբարոսկան ծրագրի համար, քանի որ Թուրքիայում վաղուց դաբաղ չկա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հունաստանը եւս Թուրքիայի հետ սահմանին պատ է կառուցում ապօրինի միգրանտներից պաշտպանվելու համար:Thursday, April 19, 2012
Բուլղարիան հրաժարվել է Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցելուց
News.am. 18-4-2012- Բուլղարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունից` միջոցների անբավարարության պատճառով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, շինարարությունը գնահատվել է 14 մլն եվրո, ինչը չորս անգամ գերազանցում է նախնական հաշվարկները: Բացի այդ, հաշվի չի առնվում օբյեկտի պահպանումը` այն շահագործման հանձնվելուց հետո: Այդ գաղափարին դեմ են նաեւ բնապահպանները, քանի որ այն պետք է հատուկ պահպանվող գոտիներում կառուցվեր:
Պաշտոնապես պատը կոչված էր լինելու պաշտպանել Բուլղարիայի տարածքը դաբաղով հիվանդ կենդանիներից, որոնք սահմանն անցնում են թուրքական կողմից: Սակայն Անկարան Բուլղարիային մեղադրել էր անօրինական միգրանտների դեմ բարբարոսկան ծրագրի համար, քանի որ Թուրքիայում վաղուց դաբաղ չկա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հունաստանը եւս Թուրքիայի հետ սահմանին պատ է կառուցում ապօրինի միգրանտներից պաշտպանվելու համար:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment