News.am. 18-4-2012- Լեռնային Ղարաբաղի կայուն եւ շարունակական զարգացումը այդ հանրապետության միջազգային ճանաչման գրավականն է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը ապրիլի 18-ին Երեւանում լրատվամիջոցների, քաղաքական եւ հասարական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Դեսպանը հայտարարել է, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը տեղի կունենա շուտով։ Նրա խոսքով զարգացումների շղթան հետեւյալն է. Ադրբեջանը կսկսի պատերազմ, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մյուսները կհետեւեն Հայաստանի օրինակին։
«Բայց հասկանում եք, որ գինը շատ բարձր է։ Այս գնով չէ, որ պետք է ձգտել ճանաչման», - նկատել է նախկին միջնորդը՝ ավելացնելով, որ ավելի դանդաղ, բայց հուսալի ճանապարհը ժողովրդավարությունն է։
Այդ կապակցությամբ, Կազիմիրովը հիշեցրել է, որ ԼՂՀ-ում արդեն բազմիցս անցկացվել են ընտրություններ եւ իշխանություն է փոխվել։
«ԼՀՂ-ում իշխանությունը հորից որդուն չի փոխանցվել։ Ես ուրախ եմ նրանով, ինչ տեսնում եմ Ստեփանակերտում։ Այնտեղ կայուն մթնոլորտ է։ Իսկ միակ ճիշտ ուղին կայուն զարգացումն է։ Պետք չէ սպասել Ադրբեջանի հարձակմանը, այլ ինքնուրում միավորներ հավաքել։ Դա երկար ճանապարհ է, սակայն հիմքն առողջ է», - ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը։Thursday, April 19, 2012
Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղը կարող է միջազգային ճանաչման հասնել կայուն ժողովրդավարական զարգացմամբ
News.am. 18-4-2012- Լեռնային Ղարաբաղի կայուն եւ շարունակական զարգացումը այդ հանրապետության միջազգային ճանաչման գրավականն է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը ապրիլի 18-ին Երեւանում լրատվամիջոցների, քաղաքական եւ հասարական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Դեսպանը հայտարարել է, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը տեղի կունենա շուտով։ Նրա խոսքով զարգացումների շղթան հետեւյալն է. Ադրբեջանը կսկսի պատերազմ, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մյուսները կհետեւեն Հայաստանի օրինակին։
«Բայց հասկանում եք, որ գինը շատ բարձր է։ Այս գնով չէ, որ պետք է ձգտել ճանաչման», - նկատել է նախկին միջնորդը՝ ավելացնելով, որ ավելի դանդաղ, բայց հուսալի ճանապարհը ժողովրդավարությունն է։
Այդ կապակցությամբ, Կազիմիրովը հիշեցրել է, որ ԼՂՀ-ում արդեն բազմիցս անցկացվել են ընտրություններ եւ իշխանություն է փոխվել։
«ԼՀՂ-ում իշխանությունը հորից որդուն չի փոխանցվել։ Ես ուրախ եմ նրանով, ինչ տեսնում եմ Ստեփանակերտում։ Այնտեղ կայուն մթնոլորտ է։ Իսկ միակ ճիշտ ուղին կայուն զարգացումն է։ Պետք չէ սպասել Ադրբեջանի հարձակմանը, այլ ինքնուրում միավորներ հավաքել։ Դա երկար ճանապարհ է, սակայն հիմքն առողջ է», - ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment