Sunday, April 22, 2012

Ստամբուլում Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի քայլերթ է տեղի ունեցել

Tert.am. 21-4-2012- Անցյալ տարի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգում սպանված հայազգի
զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին այսօր Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սևակի մոր` Անի Բալըքչըի և հոր` Կարապետ Բալըքչըի գլխավորությամբ մի խումբ հավաքվել է Գալաթասարայ թաղամասում, ապա քայլերթ կազմակերպել դեպի Թաքսիմ հրապարակ: Թաքսիմում նրանք մամուլի ասուլիսով են հանդես եկել: «Միակ ցանկությունս է, որ արդարությունն իր տեղը գտնի: Տղայիս մի րոպեում սպանեցին, սակայն արդեն մեկ տարի է մեղավորին չեն ձերբակալում: Եթե սա է արդարությունը, ապա ես այլևս ասելիք չունեմ»,- ասել է Անի Բալըքչըն:

No comments: