Thursday, April 19, 2012

Շվեյցարիան որոշել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները

1in.am. 18-4-2012- Շվեյցարիայի կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները` սառեցնելով ևս 11 իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվները: Ինչպես հաղորդում է Свобода ռադիոկայանը, հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլը Շվեյցարիային կմերձեցնի ԵՄ ղեկավարության դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ տարեսկզբին ԵՄ–ն հայտարարել էր իրանական իշխանությունների զսպման նոր միջոցների մասին: Այդ կերպ Թեհրանին փորձում են ներգրավել միջազգային հանրության հետ համագործակցության մեջ` կապված միջուկային ծրագրի հետ: Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները հայտարարել էր, որ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների մեղմացման կամ դադարեցման հարցը չի քննարկվում, չնայած Թեհրանի հետ «վեցնյակի» վերսկսած բանակցություններին: Նա ընդգծել էր, որ Իրանի հետ իրադրության կարգավորումն անհապաղ խնդիր է, չնայած խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները պահպանվում են: Ինչպես հայտնի է, արևմտյան երկրներն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Իսկ Թեհրանն էլ պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ նպատակներ ունի։

No comments: