Panorama.am. 18-4-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկ կառավարության նիստում ունեցած ելույթում համաշխարհային մեդիա կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությանը մերկացնող հրապարակումներին անդրադարձը պայմանավորված է իշխանության ներսում լուրջ անհանգստության և իրարանցման առկայությամբ: Այս մասին գրում է «Ազադլիգ» պարբերականը:
Աղբյուրի խոսքով` Ալիևի թիմը կարծում է, որ արևմտյան մամուլի` Ալիևներին մերկացնող հոդվածների հետևում արաբական հեղափոխություններն Ադրբեջան փոխադրելու գործն է կանգնած, ինչի համար էլ մեծ փողոր է սկսել ծախսել արևմտյան լրատվամիջոցներ մուտք գործելու համար:
Մյուս կողմից իշխանության աղբյուրները համառորեն հայտնում են, որ իշխանությունը խիստ անհանգստացած է և կառավարության նիստում Ալիևի նյարդային ելույթը հաշվարկված է եղել այդ անհանգստության վերացմանը: Ալիևը ելույթում ընդգծել է, որ հակաադրբեջանական հրապարակումները Ադրբեջանի բարգավաճումը «չցանկացող» ուժերի գործն է, և քանի դեռ ինքը զբաղեցնում է նախագահի աթոռը, «դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Բաքվի քաղաքականության վրա»:
Ալիևը հայտարարել է նաև, որ բացի Հայաստանից, Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ, որն օրեցօր ավելի է ամրապնդվում, և որպես մեսիջ Թեհրանին` նշել է, որ Ադրբեջանը երբեք իր տարածքը չի տրամադրի ուրիշներին` իր հարևաններին հարվածելու համար:
«Ինչքան էլ Ալիևն իր այդ ելույթով աշխատել է հանգստացնել իշխող թիմին և Իրանին, սեփական անհանգստությունը թաքցնել չկարողանալը նվազեցրել է նրա հայտարարությունների տպավորությունը, և նույնիսկ թիմի ներսում կարծիք է ստեղծվել, որ նրա բոլոր ասածները պարզապես բլեֆ են»,- հայտնել է թերթը:Thursday, April 19, 2012
Ալիևի բլեֆը` իր թիմի իրարանցման դեմ
Panorama.am. 18-4-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկ կառավարության նիստում ունեցած ելույթում համաշխարհային մեդիա կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությանը մերկացնող հրապարակումներին անդրադարձը պայմանավորված է իշխանության ներսում լուրջ անհանգստության և իրարանցման առկայությամբ: Այս մասին գրում է «Ազադլիգ» պարբերականը:
Աղբյուրի խոսքով` Ալիևի թիմը կարծում է, որ արևմտյան մամուլի` Ալիևներին մերկացնող հոդվածների հետևում արաբական հեղափոխություններն Ադրբեջան փոխադրելու գործն է կանգնած, ինչի համար էլ մեծ փողոր է սկսել ծախսել արևմտյան լրատվամիջոցներ մուտք գործելու համար:
Մյուս կողմից իշխանության աղբյուրները համառորեն հայտնում են, որ իշխանությունը խիստ անհանգստացած է և կառավարության նիստում Ալիևի նյարդային ելույթը հաշվարկված է եղել այդ անհանգստության վերացմանը: Ալիևը ելույթում ընդգծել է, որ հակաադրբեջանական հրապարակումները Ադրբեջանի բարգավաճումը «չցանկացող» ուժերի գործն է, և քանի դեռ ինքը զբաղեցնում է նախագահի աթոռը, «դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Բաքվի քաղաքականության վրա»:
Ալիևը հայտարարել է նաև, որ բացի Հայաստանից, Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ, որն օրեցօր ավելի է ամրապնդվում, և որպես մեսիջ Թեհրանին` նշել է, որ Ադրբեջանը երբեք իր տարածքը չի տրամադրի ուրիշներին` իր հարևաններին հարվածելու համար:
«Ինչքան էլ Ալիևն իր այդ ելույթով աշխատել է հանգստացնել իշխող թիմին և Իրանին, սեփական անհանգստությունը թաքցնել չկարողանալը նվազեցրել է նրա հայտարարությունների տպավորությունը, և նույնիսկ թիմի ներսում կարծիք է ստեղծվել, որ նրա բոլոր ասածները պարզապես բլեֆ են»,- հայտնել է թերթը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment