Ծխելը շարունակում է մնալ մեր մոլորակի վրա մահացության ամենաառաջատար գործոններից մեկը:
Համաձայն վերջերս ստացված տվյալների` վերջին տասնամյակում ծխելու հետևանքով մահացության թիվը աշխարհում եռակի ավելացել է:
Վերջին տասը տարում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից մահացել է շուրջ 50 մլն մարդ: Այս մասին հայտնում է «Նովոլիտիկա» թերթը:
«Ծխելը համարվում է տղամարդկանց 15 և կանանց 7 տոկոսի մահացության պատճառը: Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա այս դարում ծխելու հետևանքով կմահանա 1 միլիարդ մարդ»,- զգուշացնում են մասնագետները:
Վերջիններս ընդգծում են, որ մռայլ կանխատեսումները բացատրվում են զարգացող և աղքատ երկրներում (Ասիա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք) ծխախոտ օգտագործողների թվի աճով:
Միայն Չինաստանում մահացության պատճառների թվում ծխելը գրավել է առաջին հորիզոնականը: Մարդկանց 80 տոկոսը, որոնք մահացել են ծխախոտի օգատգործման հետևանքով առաջացած նիկոտինային կախվածությունից, ապրել են կյանքի միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող պետություններում: Այս մասին նշված է իտալացի մասնագետների և քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության աշխատակիցների հաշվետվությունում:Thursday, April 5, 2012
Ծխախոտը սպանում է ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց. հետազոտութուն
Ծխելը շարունակում է մնալ մեր մոլորակի վրա մահացության ամենաառաջատար գործոններից մեկը:
Համաձայն վերջերս ստացված տվյալների` վերջին տասնամյակում ծխելու հետևանքով մահացության թիվը աշխարհում եռակի ավելացել է:
Վերջին տասը տարում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից մահացել է շուրջ 50 մլն մարդ: Այս մասին հայտնում է «Նովոլիտիկա» թերթը:
«Ծխելը համարվում է տղամարդկանց 15 և կանանց 7 տոկոսի մահացության պատճառը: Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա այս դարում ծխելու հետևանքով կմահանա 1 միլիարդ մարդ»,- զգուշացնում են մասնագետները:
Վերջիններս ընդգծում են, որ մռայլ կանխատեսումները բացատրվում են զարգացող և աղքատ երկրներում (Ասիա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք) ծխախոտ օգտագործողների թվի աճով:
Միայն Չինաստանում մահացության պատճառների թվում ծխելը գրավել է առաջին հորիզոնականը: Մարդկանց 80 տոկոսը, որոնք մահացել են ծխախոտի օգատգործման հետևանքով առաջացած նիկոտինային կախվածությունից, ապրել են կյանքի միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող պետություններում: Այս մասին նշված է իտալացի մասնագետների և քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության աշխատակիցների հաշվետվությունում:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment