արտգործնախարարների համաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով և տեղեկացրել, որ ի թիվս այլ հարցերի խոսել են նաև ԼՂ հակամարտության մասին: «Այսօր խոսեցինք Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերից: Մեր տեսակետներն այս հարցում միշտ համընկնում են: Այսօրվա հանդիպումը ևս արդյունավետ էր»,- ասել է Մամեդյարովը: Դավութօղլուն նաև տեղեկացրել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է նաև Սիրիայի հարցից` մասնավորապես Քոֆի Անանի ծրագրից: «Ինչպես գիտեք Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ յուրահատուկ են»,- ասել է Դավութօղլուն:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment