նախարարության կայքը` այնտեղից ներբեռնելով բոլոր փաստաթղթերը, հայտնում է Hurriyet-ը: Կայքի պարունակությունը փոխարինվել է ֆոտոշփված նկարով, որում պատկերված է ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը` «V նշանակում է վենդետա» ֆիլմից Գայ Ֆոքսի դիմակով հերոսի հետ: Նկարի վրա գրված է խմբի կագրախոսը. «Կարմիր դիմադրություն՝ իմամի կանաչ բանակին»` ակնարկելով իսլամի «սրբազան գույնը»` կանաչը և կրոնականի գործոնը թուրքական քաղաքականության մեջ: Նկարը ուղեկցվում է նաև «Դուք սիրո՞ւմ եք մեզ» գրությամբ: Սա էլ ակնարկ է անցած շաբաթ Էրզրումում նախարարի թույլ տված արարքին: Երբ էրզրումցի մի ծերունի ասել էր, որ սիրում է այնտեղ գնացած նախարարին և ուրախ է տեսնել նրան, Շահինը նրան ստիպել էր պարել` իր ուրախ լինելն ապացուցելու համար: Հաջորդիվ կայքում այսպիսի գրություն է տեղադրվել. «Հիմա էլ քո հերթն է ապացուցելու, որ դու սիրում ես մեզ, Իդրիս: Եթե մեր տված հարկերով զբոսանավեր ու տներ ես առնում, ապա պետք է ապացուցես, որ սիրում ես մեզ»: Նախարարին նախազգուշացվել է, որ գողացված փաստաթղթերը կհրապարակվեն, եթե նա շարունակի «բանտ ուղարկել անմեղ մարդկանց` RedHack-ի անդամ լինելու մեղադրանքով»:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment