Saturday, April 21, 2012

Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը հանդես կգա «Արդարության հարց» ելույթով

News.am. 21-4-2012- Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Հայոց ցեղասպանության
տարելիցի նախաշեմին` ապրիլի 21-ին Չիկագոյում կայանալիք հիշատակի միջոցառման ժամանակ հանդես կգա «Արդարություն հարց» կոչվող ելույթով, հաղորդում է «The Armenian Weekly»-ին: Էվանսը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2004-2006թթ-ին: 2005թ-ին ԱՄՆ հայ համայքի հետ հանդիպմանը նա հայտարարել էր. «Այսօր ես դա կանվանեմ Ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք, ԱՄՆ կառավարությունը, ձեր` մեր համաքաղաքացիների հանդեպ, այդ խնդրի վերաբերյալ ավելի բաց եւ ազնիվ քննարկման պարտավորություն ունենք»: Իր ազնվության եւ Հայոց ցեղասպանության մասին խոսելու արիություն համար դեսպանը ետ էր կանչվել եւ «հեռացել» դիվանագիտական ծառայությունից` 30-ամյա փայլուն կարիերայից հետո: Միջոցառումը տեղի կունենա տեղական ժամանակով ժանը 19:30-ին, Չիկագոյի Գլենվյու արվարձանի հայկական եկեղեցում:

No comments: