Thursday, April 12, 2012

Իրանը մտադիր է նոր գազատարով իր գազն արտահանել դեպի Տաջիկստան, Ղրղզստան և Չինաստան

1in.am. 12-4-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է նոր գազատարով իր գազն արտահանել դեպի Տաջիկստան, Ղրղզստան ու Չինաստան: Այս մասին հայտարարել է Տաջիկստանում Իրանի դեսպան Ալիասղար Շերդուսթը. «Դուշանբեում Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանից Աֆղանստանի տարածքով դեպի Տաջիկստան, ապա նաև դեպի Ղրղզստան ու Չինաստան գազի մատակարարման համար կառուցվելու է նոր խողովակաշար: Բացի այդ, կողմերը պլանավորել են կառուցել մեկ այլ խողովակաշար Տաջիկստանից Աֆղանստանի տարածքով դեպի Իրան ջրի փոխադրման համար: Իրանն ու Տաջիկստանը պայմանավորվել են նաև միմյանց կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների բարելավման, ինչպես նաև էլեկտրահաղորդագծերի կառուցման շուրջ: Գարնանն ու ամռանը Տաջիկստանում ի հայտ է գալիս էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ ձմռանը դա վերաբերում է Իրանին: Էլեկտրաէներգիայի փոխանակման նոր համակարգը երկու երկրներին հնարավորություն կտա փոխանակել այդ ավելորդ էլեկտրաէներգիան»:

No comments: