վերածվում է թշնամական պետության տարածաշրջանի բոլոր երկրների համար: Վարչապետի խոսքերով, դրան են հանգեցնում թուրքական կառավարության՝ «հարևան պետությունների ներքին գործերին միջամտելու» և «տարածաշրջանում գերիշխելու անդադար փորձերը»: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով վարչապետի պաշտոնական հայտարարությանը: «Տարածաշրջանային և ներքին նման քաղաքականության շարունակումը վնաս է հասցնում Թուրքիայի շահերին և դարձնում նրան բոլոր երկրների համար թշնամական պետություն»,-ասել է Նուրի ալ-Մալիքին, նշելով, թե վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները վկայությունն են իրաքյան գործերին միջամտելու և «տարածաշրջանում գերիշխելու պատրանքով» ապրելու մասին: Նշենք, հինգշաբթի օրը Ստամբուլում կայացած իրաքյան քուրդ առաջնորդ Բարզանիի հետ հանդիպումից հետո Էրդողանը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ղեկավարած շիա կառավարությանը մեղադրել էր իշխանությունը մենաշնորհելու և քաղաքական «եսակենտրոնության» համար:
Sunday, April 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment