
Tert.am. 8-4-2012- Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Հայոց ցեղասպանության, հայկական սփյուռքի և «հայամետ Ֆրանսիայի» մասին կոշտ հայտարարություններ է արել հենց Ֆրանսիայում:
«Անկարայում ինչ որ ասում եմ, այստեղ էլ կարող եմ ասել՝ Ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են և նման բան չի եղել»,- ասել է նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչմանը, Բահչելին նշել է, որ Ֆրանսիան առհասարակ իրավունք չուներ թուրք ժողովրդին որպես մեղադրյալ ներկայացնել: «Ժողովրդավարությամբ պարծեցողները Եվրոպայում թուրքերի խոսքի ազատությունը սահմանափակելու իրավունք չունեին»,-ասել է նա:
Անդրադառնալով հայկական Սփյուռքին՝ Բահչելին հայտարարել է.«սփյուռքի հայությունը նույնպես պետք է համակերպվի իրականության հետ և հասկանա, որ թուրքերն ամաչելու ոչինչ չունեն: Մեր ազգը որևէ մեկից սովորելու որևէ բան չունի»:
No comments:
Post a Comment