Thursday, April 19, 2012

«Երկիր». Ղարաբաղում պատերազմի պատրվակով ՀՀԿ-ն մարդկանցից անձնագրեր է հավաքում

ՀՀԿ-ն շարունակում է անձնագրեր հավաքել և տվյալներ գրանցել Երևանում, ինչպես նաև Հայաստանի մի շարք մարզերում: «Երկին»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին ՀՀԿ-ն ակտիվորեն անձնագրեր է հավաքում Արմավիրի մարզում: Մարզի Դալարիկ գյուղի բնակիչներից մեկը երեկ զանգահարել է խմբագրություն և երկյուղած հետաքրքրվել, թե ճիշտ է, որ «Ղարաբաղում վիճակը լավ չի»: «Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղից նման տեղեկություն, բնակիչը նախ խնդրեց, որ իր հարցի պատասխանը տանք` որդին Ղարաբաղում է ծառայում: Պարզվում է` նման լուրերի հեղինակը իշխող Հանրապետականն է: Անձնագրեր հավաքելու համար ՀՀԿ-ականները դիմում են ամեն քայլի: Բնակիչը պատմեց, որ իրենցից պահանջել են անձնագրերը ներկայացնելով, թե «երկրից չբացակայելու հաշվառում են իրականացնում, քանի որ Ղարաբաղում վիճակը լավ չէ, պատերազմ է սկսվում»»,- գրում է թերթը:

No comments: