«Լրագիր» 19-4-2012- Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են. Փոխարենը` նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ չի ունեցել:
Ըստ ՀՀ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանն ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով:
Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը:
Վերջին մեկ տարում նրա եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար, գրում է թերթը:Thursday, April 19, 2012
Արթուր Բաղդասարյանի ունեցվածքը
«Լրագիր» 19-4-2012- Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են. Փոխարենը` նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ չի ունեցել:
Ըստ ՀՀ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանն ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով:
Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը:
Վերջին մեկ տարում նրա եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար, գրում է թերթը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment