Saturday, April 14, 2012

Իրանցի բժիշկներն օգնություն են ցուցաբերել ԱՄՆ քաղաքացուն

1in.am. 14-4-2012- Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ից ԱՄՆ մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Թեհրանի՝ իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայանում: Հարկադիր վայրէջքի պատճառը ինքնաթիռի ամերիկացի ուղևորներից մեկի ստացած սրտի կաթվածն էր: Ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո 52-ամյա ամերիկացի ուղևորը տեղափոխվել է Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ուր իրանցի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նրան: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի հասարակական կապերի տնօրեն Աբաս Մուսեիբին:

No comments: