Saturday, April 14, 2012

Իսրայելի գյուղնախարարը կայցելի Հայաստան

Ապրիլի 15-17-ը երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի և դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի գործարան,ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին:

No comments: