Saturday, April 21, 2012

Թուրքական բանակն ու PKK-ն շարունակում են արյունալի մարտերը

HayNews.am. 20-4-2012- Թուրքիայում շարունակվում են վերջին շրջանում զգալի ակտիվացա
ծ արյունալի բախումները թուրքական բանակի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների միջև: Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ` այժմ կատաղի փոխհրաձգություն է ընթանում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Հաքքարի նահանգում: Մարտերն ընթանում ենէ թուրք-իրաքյան սահմանի անմիջական հարևանությամբ: Թուրքիայի Զինված ուժերը մարտադաշտ են տեղափոխում նոր ստորաբաժանումներ, ինչպես նաև օդուժ: Լսվում են նաև ծանր հրետանու ձայներ: Կողմերի կորուստների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում: Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող մոտ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է ավելի քան 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական են համարում աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: