Thursday, April 19, 2012

«TeliaSonera»-ն օգնում է Ադրբեջանին հետեւել իր քաղաքացիներին

News.am. 19-4-2012- Շվեդա-ֆիննական «TeliaSonera» հեռահաղորդակցական ընկերությունը իր համակարգից թույլ է տվել օգտվել նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայություներին` կասկածելի կոնտակտներին հետեւելու համար: Իչպես նշում են շվեդական ԶԼՄ-ները, նման ծառայություններ էին մատուցվում Ադրբեջանին, Բելառուսին եւ Ուզբեկստանին: «TeliaSonera»-ն մեծ գումարների պայմանագրեր էր կնքում բռնապետական ռեժիմների հետ` պայմանով, որ հասանելի կդարձնի իր համակարգը, որ ավելի հեշտ լինի լրտեսել», - գրում է շվեդական «The Local» թերթը: Ոչպես օրինակ, հոդվածում բերվում է մի ադրբեջանցու օրինակ, որը «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ SMS էր ուղարկել Հայաստանի օգտին, որից հետո կանչվել հարցաքննության: TeliaSonera-ի գլխավոր բաժնետերերն են Շվեդիայի (37,3%) եւ Ֆինլանդիայի (13,7%) կառավարությունները:

No comments: