Thursday, April 19, 2012

Սաուդյան Արաբիայում առանց վճռի մահապատժի է ենթարկվել իրանցի 8 նավաստի

Tert.am. 18-4-2012- Սաուդյան Արաբիայում առանց դատավճռի մահապատժի է ենթարկվել իրանցի 8 նավաստի, հայտնում է PressTV-ն` վկայակոչելով սաուդյան լրատվական հեռուստաալիքին: Իրանցիները մահապատժի են ենթարկվել ապրիլի 15-ին, Դամամ քաղաքի բանտում` երկրի ներքին գործերի նախարարության անանուն բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով: Պաշտոնական Էր Ռիադը մինչ այսօր որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Իրանական ձկնորսական նավակը կալանվել էր 6 տարի առաջ, Սաուդյան Արաբիայի ափերից քիչ հեռու չեզոք ջրերում: Նրանց նկատմամբ թմրամիջոցներ պահելու մեղադրանք էր առաջադրվել: Երկու երկրների հարաբերություններն առավել սրվեցին ապրիլի 11-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Աբու Մուսա կղզի այցից հետո, որը համարվում է Իրանի ու Միացյալ Արաբական Էմիրությունների միջև վիճելի տարածք:Երեկ Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարներն այս կապակցությամբ խորհրդակցություն են անցկացրել Էր Ռիադում:

No comments: