
HayNews.am. 21-5-2012- Թուրքիան և Իրանը նախատեսում են ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի: Իրանի մաքսային ծառայության պետ Աբբաս Մեմար-Նեժադը հանդիպում է ունեցել Թուրքիայի մաքսային նախարարության ներակայացուցիչ Զիյա Ալթընյըլդըզի հետ:
Մեմար-Նեժադն ու Ալթընյըլդըզը բանակցություններ են վարել մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, կողմերը քննարկել են ներկայիս 17 մլրդ դոլար կազմով ապրանքաշրջանառությունը 30 մլրդ դոլար դարձնելու հնարավորությունները: Սպասվում է, որ Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները կտևեն երկու օր:
No comments:
Post a Comment