Tuesday, May 22, 2012

«Եվրատեսիլ» երգի մրցույթի ֆան-ակումբում արգելում են հայկական երաժշտությունը

News.am. 22-5-2012- Բաքվում «Եվրատեսիլի» պաշտոնական ֆան-ակումբում միջադեպ է տեղի ունեցել գերմանացի դիջեյի հետ, ով այնտեղ հայկական երաժշտություն է նվագել: Գերմանացի Դուցե Փոյնթսը, մայիսի 20-ի գիշերը, փորձել է հայկական երաժշտություն նվագել, սակայն ֆան-ակումբի աշխատակիցները դադարեցրել են նրա ելույթը, արգելելով նրան շարունակել: Այդ ժամանակ ակումբում ներկա են եղել երաժիշտներ, պատվիրակության անդամներ, լրագրողներ: «Եվրատեսիլ-2010»-ի PR մենեջեր Քյամրան Աղասին գերմանական dapd գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը: «Հայաստանն առանց ներողություն խնդրելու անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին: Ինչպե՞ս կարող ենք բացատրել այդ երկրի կամավոր օգնականներին, երբ հանկարծ սկսում է հնչել հայկական երաժշտություն», - նշել է Աղասին: Գերմանական գործակալությունը նշում է, որ «երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի համար շարունակվում է արդեն 2 տասնամյակ»:

No comments: