Saturday, May 12, 2012

Կանայք օրական 8 անգամ ստուգում են, թե ինչպիսի տեսք ունեն

1in.am. 11-5-2012- Հաջորդ անգամ, երբ կինը նայում է ձեր ակնոցին, պետք չէ մտածել, որ նա պատրաստվում է
հարցնել, թե դրանք որտեղից եք գնել: Կամ եթե նա ուշադիր նայում է իր սմարթֆոնին, դա չի նշանակում, որ ինչ-որ տեքստային հաղորդագրություն է կարդում: Ինչպես գրում է Daily Mail-ը, հետազոտությունը պարզել է, որ կանայք օրական 8 անգամ ստուգում են, թե ինչպիսի տեսք ունեն և դրա համար հիմնականում օգտագործում են այլ մարդկանց ակնոցները, կամ հեռախոսները: Կանանց մեծ մասը նաև չի կարողանում անտարբեր անցնել խանութների պատուհանների, մեքենաների ապակների կողքով: Simple Skincare-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայի կանանց տասը տոկոսը կախվածություն ունի հայելիներից ու ապակիներից՝ իր սեփական տեսքը ստուգելու համար: Սակայն նույն հարցումները ցույց են տվել, որ կանանց մեկ երրորդը չի սիրում հայելու մեջ նայել` ասելով, որ դա վատ ազդեցություն է ունենում իր ինքնավստահության վրա:

No comments: