Friday, May 11, 2012

Բելգիայի Նամյուր քաղաքում թուրք ազգայնականներին արգելել են միջոցառում անցկացնել

News.am. 11-5-2012- Բելգիայի Նամյուր քաղաքում թուրք ազգայնականներին արգելել են միջոցառում անցկացնել, որին պետք է ներկա լիներ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Ինչպես գրում է բելգիական La Meuse-ը, Բելգիայում բանավեճ է սկսվել մի հանդիպման շուրջ, որը պետք է տեղի ունենար մայիսի 20-ին` «Նամյուր Էքսպո» ցուցասրահում: Քննադատությունը, հատկապես հայկական համայնքի կողմից, վերաբերում էր հիմնականում թուրք ազգայնական Դեւլեթ Բահչելիի ներկայությանը: Լինելով «Գորշ գայլեր» կիսազինվորական կազմակերպության եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, խիստ աջ քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանությունը մերժելու համար լուրջ քննադատության է արժանանում նաեւ արտասահմանում: Իսկ հանդիպման կազմակերպիչը` Բելգիայի թուրքական դաշնությունը, համարվում է երկրում «Գորշ գայլեր»-ի «մասնաճյուղը»: Նամյուր քաղաքի բուրգոմիստր Մաքսիմ Պրեւոն անցած ուրբաթ ստացել է առաջին քննադատական արձագանքները էլեկտրոնային փոստով: Նահանգի Տնտեսական բյուրոն (BEP), «Նամյուր Էքսպո»-ի սեփականատերն իրենց կողմից հայտարարել են «հնարքի» կիրառման մասին: «Նամյուր Էքսպո» կենտրոնը կառավարող «Artexis» խումբն ի սկզբանե տեղեկացված էր թուրքական մշակութային միջոցառման մասին, որն ընդգրկում էր երգեր եւ պարեր: Առաջին շփումները եղել են մարտին: Վերջնական արդյունքում նահանգի Տնտեսական բյուրոն թույլատրել է անցկացնել միջոցառումը:

No comments: