Wednesday, May 23, 2012

Քննարկվել են Ռուսաստանի ռազմակայանի խնդիրները

«Լրագիր» 22-5-2012- ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 22-ին հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

No comments: