
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել է նրան այդ կապակցությամբ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Գյուլը հույս է հայտնել, որ Մեդվեդևի վարչապետության ժամանակ էլ կշարունակվի երկու երկրների կառուցողական համագործակցությունը: Գյուլը նաև ընդգծել է փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների վերաբերյալ ռուս-թուրքական կոորդինացիայի արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի վարչապետ է դարձել մայիսի 8-ին՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից անմիջապես հետո:
No comments:
Post a Comment