HayNews.am. 19-5-2012- Թուրքերը շարունակում են փորձերը` գտնելու Ֆրանսիայի նոր նախագահի նշանակումների մեջ թուրքամետ գործիչների: Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի արդարադատության նորանշանական նախարար Քրիստիան Տաուբիրան հայտնի է իր թուրքամետ հայտարարություններով և Թուրքիային ցուցաբերած աջակցությամբ: Թուրքական թերթը նշում է, որ Տաուբիրան աջակցել է Թուրքիայի թեկնածությանը 2004 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ: Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում է նշանակվել Լորան Ֆաբիուսը, ով հայտնի է Թուրքիայի դեմ իր դիրքորոշմամբ: Հավելենք նաև, որ Թուրքիայում Ֆրանսուա Օլանդի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ընդունվել է խանդավառությամբ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնի էր Թուրքիայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և դեմ էր հանդես գալիս այդ երկրի` ԵՄ անդամակցությանը: Saturday, May 19, 2012
Ֆրանսիայի արդարադատության նոր նախարարը թուրքամետ է. «Սաբահ»
HayNews.am. 19-5-2012- Թուրքերը շարունակում են փորձերը` գտնելու Ֆրանսիայի նոր նախագահի նշանակումների մեջ թուրքամետ գործիչների: Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի արդարադատության նորանշանական նախարար Քրիստիան Տաուբիրան հայտնի է իր թուրքամետ հայտարարություններով և Թուրքիային ցուցաբերած աջակցությամբ: Թուրքական թերթը նշում է, որ Տաուբիրան աջակցել է Թուրքիայի թեկնածությանը 2004 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ: Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում է նշանակվել Լորան Ֆաբիուսը, ով հայտնի է Թուրքիայի դեմ իր դիրքորոշմամբ: Հավելենք նաև, որ Թուրքիայում Ֆրանսուա Օլանդի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ընդունվել է խանդավառությամբ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնի էր Թուրքիայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և դեմ էր հանդես գալիս այդ երկրի` ԵՄ անդամակցությանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment