Tert.am. 20-5-2012- Ադրբեջանում անօրինական ցույցերի նկատմամբ տեղի ոստիկանությունը երկակի ստանդարտներ է կիրառում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: «Ընդդիմադիր «Հանրային պալատի» խաղաղ ակցիաները ցրելու համար ոստիկանությունը բիրտ ուժի է դիմում, իսկ Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող հակաիրանական, նաև հակահայկական ցույցերի անվտանգությունն ապահովում»,-տեղեկացնում է ռադիոկայանը: Երկուսն էլ տեղի են ունեցել մայիսի ընթացքում` գրեթե նույն տարածքում, սակայն մի դեպքում ընդդիմադիրները դաժան ծեծի են ենթարկվում և ձերբակալվում, մյուս դեպքում ցույցն ընթանում է ոստիկանների աջակցությամբ: Իրանական դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանությունը նույնիսկ շրջակա փողոցներն է փակել երթևեկության համար` ցուցարարների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Քաղբանտարկյալների ազատ արձակումը և հավաքների ազատության իրավունք պահանջելու համար ցույց կազմակերպել ընդդիմությունը դիմել է քաղաքապետարան, սակայն ցույցը չէր արտոնվել: Իրանի դեսպանատան առջևի ցույցը նույնպես արտոնված չի եղել, կազմակերպիչները նույնիսկ չեն դիմել արտոնություն ստանալու համար»,-տեղեկացնում է «Ազատությունը»: Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի Ադրբեջանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ «Իրանի հայամետ դիրքորոշման»: Ադրբեջանցի երիտասարդները բողոքել են Թեհրանի «հակաադրբեջանական» կեցվածքի, Հայաստանի հետ համագործակցելու, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրերի դեմ: Monday, May 21, 2012
Ոստիկանական երկակի ստանդարտներ Ադրբեջանում. հակակառավարական ցույցերը ցրում են, հաիրանականների հանդեպ՝ աչք փակում (տեսանյութ)
Tert.am. 20-5-2012- Ադրբեջանում անօրինական ցույցերի նկատմամբ տեղի ոստիկանությունը երկակի ստանդարտներ է կիրառում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: «Ընդդիմադիր «Հանրային պալատի» խաղաղ ակցիաները ցրելու համար ոստիկանությունը բիրտ ուժի է դիմում, իսկ Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող հակաիրանական, նաև հակահայկական ցույցերի անվտանգությունն ապահովում»,-տեղեկացնում է ռադիոկայանը: Երկուսն էլ տեղի են ունեցել մայիսի ընթացքում` գրեթե նույն տարածքում, սակայն մի դեպքում ընդդիմադիրները դաժան ծեծի են ենթարկվում և ձերբակալվում, մյուս դեպքում ցույցն ընթանում է ոստիկանների աջակցությամբ: Իրանական դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանությունը նույնիսկ շրջակա փողոցներն է փակել երթևեկության համար` ցուցարարների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Քաղբանտարկյալների ազատ արձակումը և հավաքների ազատության իրավունք պահանջելու համար ցույց կազմակերպել ընդդիմությունը դիմել է քաղաքապետարան, սակայն ցույցը չէր արտոնվել: Իրանի դեսպանատան առջևի ցույցը նույնպես արտոնված չի եղել, կազմակերպիչները նույնիսկ չեն դիմել արտոնություն ստանալու համար»,-տեղեկացնում է «Ազատությունը»: Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի Ադրբեջանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ «Իրանի հայամետ դիրքորոշման»: Ադրբեջանցի երիտասարդները բողոքել են Թեհրանի «հակաադրբեջանական» կեցվածքի, Հայաստանի հետ համագործակցելու, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրերի դեմ:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment