News.am. 15-5-2012- Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` մայիսի 15-ին, ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով, նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքը եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջեւ բազմակողմանի շփումների, բարեկամական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպան Սաղաիանն իր հերթին ընդգծել է Հայաստանի ճանապարհների վիճակի էապես բարելավման, ինչպես նաև ճանապարհային նշանների խնդրի լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում նրա պաշտոնավարման ընթացքում իրականացված համագործակցության համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Wednesday, May 16, 2012
Հայաստանի ճանապարհների վիճակն էապես բարելավվել է. Իրանի դեսպան
News.am. 15-5-2012- Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` մայիսի 15-ին, ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով, նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքը եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջեւ բազմակողմանի շփումների, բարեկամական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպան Սաղաիանն իր հերթին ընդգծել է Հայաստանի ճանապարհների վիճակի էապես բարելավման, ինչպես նաև ճանապարհային նշանների խնդրի լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում նրա պաշտոնավարման ընթացքում իրականացված համագործակցության համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment